Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 33 Պայմանագրի հիմնական տեղեկությունները և պայմանները. 1. Պայմանագիրը պետք է առնվազն ներառի հետևյալ տեղեկություններն ու պայմանները. 1) պայմանագրի կողմերը. 2) կողմերի իրավունքները և պարտավորությունները, որոնք պետք է ներառեն ռիսկերը և այդ ռիսկերի՝ Վերահսկող մարմնի և օպերատորի միջև բաշխումը. 3) պայմանագրի առարկան (այդ թվում՝ իրականացվող աշխատանքների շրջանակը) և սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված պահանջներն ու պայմանները․ 4) պայմանագրի համաձայն՝ ներդրվող և շահագործվող և (կամ) սպասարկվող ենթակառուցվածքի նկարագրությունը, ներառյալ տեխնիկական և տնտեսական բնութագրերը, դրանց նշանակությունը և օգտագործման ժամկետ(ներ)ը. 5) ներդրվող ենթակառուցվածքի նկատմամբ կողմերի իրավունքների բաշխումը, ինչպես նաև դրանց փոխանցման կարգը. 6) օպերատորի կողմից կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների գների (սակագների) սահմանման և փոփոխման կամ դրանց առնչվող պայմանները. 7) պայմանագրի գործողության ժամկետը և (կամ) դրա որոշման կարգը. 8) պայմանագրի ապահովումը, դրա ներկայացման կարգը և օպերատորի կողմից դրա վճարման հիմքերը և կարգը. 9) պայմանագրում փոփոխություններ կատարելու կարգը. 10) պայմանագրի դադարեցման, այդ թվում՝ միակողմանի, հիմքերը, ընթացակարգերը և հանգամանքները, ներառյալ առկայության դեպքում վարկատուի միջամտության իրավունքները և պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմաց փոխհատուցման հաշվարկի կարգը. 11) օպերատորի կողմից կատարվող ներդրումների նվազագույն ծավալը: |