Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 77 Ծառայողական տեղեկությունները պահպանելու պարտականությունը. 1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են ծառայողական տեղեկությունները պահպանել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան. 2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին ծառայություններ են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած ծառայողական տեղեկությունը հրապարակելը, ինչպես նաև անձնական կամ այլ անձանց շահերից ելնելով՝ դրանք օգտագործելը, այլ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (այդ թվում՝ թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը). 3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են ծառայողական տեղեկությունները պատշաճ պահպանելու համար: |