FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  454

Անցումային դրույթներ՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ.
1. Մինչև Հանձնաժողովի՝ սույն Օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված որոշումն ուժի մեջ մտնելը, որով սահմանվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները՝ որպես Միության ապրանքներ ճանաչելու համար բավարար համարվող պայմանների, արտադրական ու տեխնոլոգիական գործողությունների ցանկը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները՝ որպես Միության ապրանքներ ճանաչելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում կիրառվում են այդ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված բավարար վերամշակման չափանիշները: Սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները, որոնց ծագումը Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար հաստատված է СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրով, իսկ Ղազախստանի Հանրապետության համար՝ «СТ-KZ» ձևի ապրանքի ծագման հավաստագրով, ճանաչվում են որպես Միության ապրանքներ.
2. Սույն Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետում նշված հանգամանքների առկայության դեպքում սույն Օրենսգրքի 208-րդ հոդվածի 10-րդ կետը չի կիրառվում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: