FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  80

Հայտարարագրման վայրը.
1. Միության ապրանքներ չհանդիսացող ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման մաքսային մարմիններում՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով.
2. Միության ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման մաքսային մարմիններում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով.
3. Առանձին ապրանքների հայտարարագրումը կարող է կատարվել սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված մասնագիտացված մաքսային մարմիններում.
4. Առանձին ապրանքների հայտարարագրումը կամ ապրանքների հայտարարագրումը որոշակի մաքսային ընթացակարգերով կարող է կատարվել օրենքով սահմանված կարգով ստեղծված արտաքին տնտեսական գործունեության կենտրոններում.
5. Չբեռնված տրանսպորտային միջոցները և միայն ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցները մաքսային մարմիններում հայտարարագրվում են մաքսային սահմանը հատելիս, բացառությամբ օդային տրանսպորտային միջոցների, որոնք հայտարարագրվում են ժամանման վայրերում` օդանավակայաններում: