Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 398 Վճռաբեկ բողոքի պատասխանը. 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը. 2. Վճռաբեկ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է Վճռաբեկ դատարան և գործին մասնակցող անձանց. 3. Վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ. 4. Վճռաբեկ բողոքի պատասխանում նշվում են` 1) Վճռաբեկ դատարանի անվանումը, 2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վերաքննիչ դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վճռաբեկ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, 3) վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները. 5. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները. 6. Վճռաբեկ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ գործում. 7. Վճռաբեկ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների հետ համաձայնություն: |