Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 28 Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելը. 1. Ապաստան հայցողները և փախստականները Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելու կամ գտնվելու համար չեն ենթարկվում քրեական կամ վարչական պատասխանատվության. 2. Այն դեպքում, երբ ապաստան հայցողը դիտավորյալ չի համագործակցում սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուշացնում է անձը հաստատող վկայականի վավերականության ժամկետի երկարաձգումը կամ չի ենթարկվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղաշարժի սահմանափակումներին, ապա նա կարող է ենթարկվել պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով: |