FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  42

Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները.
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պաշտոն զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝
    1) պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն, բացառությամբ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնների ամենաբարձր խմբի ամենաբարձր ենթախմբի պաշտոնների, որոնք զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն.
    2) պետք է տիրապետի հայերենին.
    3) պետք է բավարարի տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները, և առկա չլինեն պաշտոնի նշանակման համար օրենքով սահմանված սահմանափակումները.
    4) պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքերում պետք է ունենա պահանջվող գիտելիքները ու կոմպետենցիաները հիմնավորող փաստաթուղթ (օրինակ՝ որակավորում, սերտիֆիկատ և այլն).
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝
    1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
    2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
    3) որը դատապարտվել է հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից.
    4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
    5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ արդարացնող հիմքով.
    6) որն ունի Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ.
    7) որն օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն: