Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 64 Որոշման կամ եզրակացության շարադրանքը. 1. Սահմանադրական դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետևյալ տեղեկությունները. 1) որոշման կամ եզրակացության անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը. 2) անհրաժեշտ տվյալներ կողմերի և դատավարության այլ մասնակիցների մասին. 3) քննվող հարցը, առիթները և հիմքերը. 4) Սահմանադրության այն հոդվածը, համաձայն որի՝ դատարանն իրավասու է քննելու տվյալ գործը. 5) դիմումի համառոտ բովանդակությունը. 6) փաստական և իրավական հանգամանքներ, որոնք հետազոտել է դատարանը. 7) Սահմանադրության և սույն օրենքի այն հոդվածները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կամ եզրակացություն ընդունելիս. 8) դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող իրավական դիրքորոշումները, այդ թվում՝ այն փաստարկները, որոնք հաստատում կամ հերքում են կողմերի պնդումները. 9) որոշման կամ եզրակացության ձևակերպումը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում նշելով նաև անվավեր ճանաչված իրավական ակտի կամ դրա դրույթների հետ փոխկապակցված այլ դրույթների անվավերության մասին. 10) սույն օրենքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին. 11) սույն օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշումը ընդունելու դեպքում՝ որոշման եզրափակիչ մասում վիճարկվող ակտի կամ դրա վիճարկվող դրույթի համառոտ սահմանադրաիրավական բովանդակությունը. 12) նշում որոշման կամ եզրակացության վերջնական լինելու և հրապարակման պահից ուժի մեջ մտնելու կամ Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանվելու մասին. 2. Սահմանադրական դատարանի՝ ըստ էության որոշումը կամ եզրակացությունն ստորագրում է նիստը նախագահողը։ |