FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  29

Գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումը.
1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումն իրականացվում է հրապարակային սակարկությունների միջոցով.
2. Հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունք ունեն իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որոնք լիազոր մարմնից համաձայնություն են ստացել դրանց մասնակցելու համար.
3. Հրապարակային սակարկություններին մասնակցելու համաձայնություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմին է ներկայացվում և վերջինիս կողմից քննարկվում է սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով.
4. Հրապարակային սակարկությունների արդյունքում ընդերքօգտագործման իրավունքի օտարման գործարք կնքելու համար լիազոր մարմնից լրացուցիչ համաձայնություն չի պահանջվում.
5. Հրապարակային սակարկությունները չկայացած հայտարարվելու դեպքում գրավառուն սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնի տված նախնական համաձայնությամբ իրավունք ունի գրավադրված իրավունքը վերածելու իր սեփականության (ձեռք բերել ընդերքօգտագործման իրավունք) կամ պահանջելու նոր հրապարակային սակարկությունների նշանակում.
6. Գրավի պայմանագրի և այլ համաձայնագրերի դրույթները, որոնք հակասում են սույն հոդվածի կանոններին, առ ոչինչ են: