FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Անշարժ գույքի գնահատումը և վերագնահատումը.
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված` հիպոտեկի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատումն իրականացնում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող, տվյալ ոլորտում առնվազն երկու տարվա գործունեություն իրականացնող և հիպոտեկային վարկի տրամադրման գործընթացում չընդգրկված և իր պատասխանատվության ռիսկի` առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրություն ունեցող գնահատողը.
2. Այն դեպքում, երբ անշարժ գույքի գնահատումը հնարավոր է իրականացնել մեկից ավելի գնահատման մեթոդներով, հիմք պետք է ընդունվի տարբեր մեթոդների կիրառմամբ ստացված արժեքներից նվազագույնը.
3. Հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտով սահմանում է լրացուցիչ պահանջներ հիպոտեկի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատված այն արժեքի նկատմամբ, որը թույլատրվում է ներառել ապահովման միջոցների զամբյուղում.
4. Ապահովման միջոցների զամբյուղում ներառված՝ հիպոտեկային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի վերագնահատումը պետք է իրականացվի առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ, իսկ ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող անշարժ գույքի դեպքում` յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Անկախ սույն մասում նշված ժամկետներից՝ ապահովման միջոցների զամբյուղում ներառված՝ հիպոտեկային վարկի առարկա հանդիսացող անշարժ գույքի վերագնահատումն իրականացվում է, եթե անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել գների էական անկում, կամ ակնկալվում է, որ այդպիսի անկում տեղի կունենա: Գների անկումը համարվում է էական, եթե անշարժ գույքի արժեքն ավելի քան 10 տոկոսով նվազել է այդ անշարժ գույքի վերջին գնահատված շուկայական արժեքից: Անշարժ գույքի վերագնահատումը պետք է իրականացվի սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները բավարարող գնահատողի կողմից կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված մեթոդաբանությամբ կառուցված անշարժ գույքի գների ինդեքսի հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

5. Ապահովման միջոցների զամբյուղի հսկողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնել անշարժ գույքի գների պարբերական դիտարկումներ, և եթե անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել գների էական անկում, թողարկողից պահանջել վերագնահատել ապահովված միջոցների զամբյուղում ներառված հիպոտեկային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքը: