Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը. 1. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի (այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը. 2. Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետևյալ ուղղություններով. 1) սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորում. 2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում, գրաճանաչության նախապատրաստում. 3) ճանաչողության զարգացում, փորձարարության և հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում. 4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորում. 5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորում. 6) անձնային աճ, հուզակամային ոլորտի զարգացում, համատեղ գործունեության և համագործակցության խթանում, սոցիալականացում. 7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորում. 3. Նախադպրոցական կրթական ծրագրերը օտար լեզվով կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները՝ օտարերկրյա քաղաքացիների երեխաների կրթության կազմակերպման համար, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները. 4. Նախադպրոցական կրթական ծրագրերի ապահովման միջոցառումներում և ծառայություններում որպես անբաժանելի մաս կարող են ներառվել՝ 1) նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները. 2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 3) երեխաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանման միջոցառումները` պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը. 4) երեխաների սննդի կազմակերպումը. 5) երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները. 5. Նախադպրոցական կրթական ծրագրի, այդ թվում՝ դրա ցանկացած տեսակի և նախադպրոցական ծառայությունների իրականացումը, լիցենզավորման ենթակա գործունեություն է, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրերի. 6. Նախադպրոցական կրթական ծրագրերի, այդ թվում՝ նախադպրոցական ծառայությունների իրականացման լիցենզիան, տրամադրում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: |