FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  558

Էներգամատակարարման պայմանագիրը փոփոխելը և լուծելը.
1. Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, նա իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը` այդ մասին էներգամատակարարող կազմակերպությանը տեղեկացնելու և օգտագործված էներգիայի համար ամբողջությամբ վճարելու պայմանով.
2. Էներգամատակարարող կազմակերպությունն իրավունք ունի սույն օրենսգրքի 538 հոդվածում նախատեսված հիմքերով միակողմանի հրաժարվել պայմանագիրը կատարելուց, բացառությամբ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի.
3. Էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում կամ դադարեցում թույլատրվում է միայն կողմերի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ աբոնենտի էներգետիկ սարքերի անբավարար վիճակը, որը հավաստագրված է էներգետիկ հսկողության պետական մարմնի կողմից, սպառնում է վթարներ առաջացնել կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և անվտանգության համար: Էներգամատակարարող կազմակերպությունն էներգիայի մատուցումն ընդհատելու, սահմանափակելու կամ դադարեցնելու մասին պարտավոր է նախազգուշացնել աբոնենտին.
4. Առանց աբոնենտի հետ համաձայնեցնելու և նրան նախազգուշացնելու էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում կամ դադարեցում թույլատրվում է միայն էներգամատակարարող կազմակերպության համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում` աբոնենտին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով: