Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11.1 Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները ձեռք բերելիս. 1. Էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս. 2. Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ծառայություններ կամ գործողություններ կատարելու նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջներին. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված համակարգին միանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց էլեկտրոնային համակարգերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին. 4. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման համակարգի տեխնիկական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել էլեկտրոնային համակարգի օպերատոր, որը կապահովի էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգումը: Էլեկտրոնային համակարգի օպերատորի գործառույթները կարող են վերապահվել պետական որևէ մարմնի կամ իրավաբանական անձի: |