Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 6 Մարզպետի նշանակման և ազատման կարգը. 1. Մարզպետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կառավարությունը. 2. Մարզպետի նշանակման առաջարկությանը կցվում են՝ 1) մարզպետի թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու համաձայնության մասին. 2) տեղեկանք մարզպետի թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին. 3) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տված տեղեկանքը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը. 4) մարզպետի թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը. 5) մարզպետի թեկնածուի համառոտ կենսագրությունը. 3. Սույն հոդվածի իմաստով` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ են համարվում ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված վկայականը, ատեստատը կամ դիպլոմը. 4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկանքները տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով. 5. Մարզպետն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, եթե՝ 1) հրաժարական է ներկայացրել. 2) դադարեցվել է նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, կամ նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն. 3) խախտվել են պաշտոնի անհամատեղելիության պահանջները. 4) նշանակումից հետո ձեռք է բերել Կառավարության անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող՝ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հիվանդություն. 5) Կառավարությունն ընդունել է վարչապետի՝ մարզպետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը. 6. Մարզպետի պաշտոնը թափուր է համարվում այն դեպքերում, երբ՝ 1) մարզպետը մահացել է. 2) մարզպետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. 3) մարզպետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: |