Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 Դատախազական հսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ. 1. Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց իրականացնելիս դատախազը հսկողություն է իրականացնում օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Դատախազի կողմից հսկողության ենթակա չեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման և իրականացման եղանակները. 2. Օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազի պահանջով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը պարտավոր է նրան ներկայացնել այդ միջոցառումների անցկացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Դատախազը պարտավոր է ապահովել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` իրեն ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների գաղտնիությունը. 3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային աշխատակիցների և այդ մարմինների հետ գաղտնի համագործակցող անձանց վերաբերյալ տեղեկությունները դատախազին ներկայացվում են միայն այդ անձանց համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջ է գալիս նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: |