FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  126

Հաշվետու թողարկողների կողմից տեղեկատվության պարբերական բացահայտումը.
1. Հաշվետու թողարկողը պարտավոր է հրապարակել և Կենտրոնական բանկ ներկայացնել՝
    1) անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան հաշվետվություններ.
    2) միջանկյալ հաշվետվություններ.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունների բովանդակության, ձևի, պարբերականության և հրապարակման կարգի նկատմամբ մանրամասն պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Նշված պահանջների սահմանման ժամանակ հաշվի են առնվում հաշվետու թողարկողի չափերը, դրա կողմից թողարկված արժեթղթերով կատարված գործարքների ծավալները, արժեթղթի տեսակը.
3. Հաշվետու թողարկողը պարտավոր է ցանկացած անձի պահանջով վերջինիս տրամադրել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունները՝ գանձելով միայն պատճենահանման ծախսերը.
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում՝
    1) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության համայնքների և Կենտրոնական բանկի վրա.
    2) այն թողարկողների վրա, որոնց կողմից թողարկված արժեթղթերը երաշխավորված են Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի կողմից.
    3) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված արժեթղթերի թողարկողների վրա.
5. Շուկայի օպերատորը կարող է շուկայի կանոններով սահմանել տեղեկությունների բացահայտման լրացուցիչ պահանջներ հաշվետու թողարկողների համար.
6. Սույն հոդվածի և սույն օրենքի 127-րդ հոդվածի իմաստով հաշվետու թողարկող է հանդիսանում նաև կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված դեպոզիտար ստացականի հիմքում ընկած արժեթղթերի թողարկողը: