FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  16.2

Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները, պաշտոնի նշանակելը և ազատելը.
1. Ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումն առնվազն մեկ տարի զբաղեցրել է ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում.
2. Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն.
3. Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ կրտսեր խմբի պաշտոններում՝ անկախ տվյալ պաշտոնում ծառայության տևողությունից.
3.1. Ծառայությունում ծառայողների ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ընթացակարգով.
3.2. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներում հաշվարկվում են նաև պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետները: 5. Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում.
6. Ծառայության ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում.
7. Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, արտաքին հետախուզության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաև ծառայության նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  16.2

7.1. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված պետական մարմինների և ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը.
8. Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է ծառայության պետը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։