Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 8. Բազային տարածական տվյալներում ներառված տեղեկատվությունը փոփոխվում և անընդհատ բարելավվում է: Բազային տարածական տվյալներում ներառված տեղեկատվության կազմը սահմանվում է տարածական տվյալների ստանդարտներով և ստանդարտացման ուղեցույցներով. 9. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի թեմատիկ տարածական տվյալների խմբերը, դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տարածական տվյալների ստանդարտներով և ստանդարտացման ուղեցույցներով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Տարածական տվյալների խմբերը. 1. Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալները դասակարգվում են երկու հիմնական խմբի՝ բազային տարածական տվյալներ և թեմատիկ տարածական տվյալներ. 2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց ստեղծած բազային տարածական տվյալները համարվում են պետական սեփականություն՝ անկախ դրանց ֆինանսավորման աղբյուրներից, և մասնավորեցման ենթակա չեն. 3. Բազային տարածական տվյալների այն մասը, որը ենթակա է հրապարակման, չպետք է պարունակի օրենքով պահպանվող գաղտնիք. 4. Բազային տարածական տվյալներն օգտագործվում են տարբեր նպատակներով ստեղծվող ազգային, ոլորտային և տեղական ԱՏՀ-ներում, կադաստրների և ռեգիստրների թեմատիկ և ոլորտային տարածական տվյալներում. 5. Բազային տարածական տվյալները և դրանց համապատասխան ստեղծված տեղեկատվական բազան (հատկանիշային տվյալներ) պարտադիր են տարածական տվյալներ ստեղծող, մշակող, տարածող, տնօրինող բոլոր կազմակերպությունների համար. 6. Որպես պարտադիր տեղեկատվություն՝ բազային տարածական տվյալների բանկն ընդգրկում է տեղադիրքի բաց գեոկապակցված (գեոռեֆերենց) պատկերներ, որոնք հիմնված են տիեզերական կամ օդալուսանկարների տվյալների վրա, և կանոնակարգված տարածաժամանակային կոորդինատային համակարգերի վերաբերյալ տվյալներ, որոնք դասակարգվում են հետևյալ խմբերի. 1) վարչական սահմաններ. 2) անշարժ գույք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կադաստրային քարտեզ). 3) գնահատում. 4) իրավունք (գույքային իրավունքի տեսակ). 5) հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք). 6) հասցե. 7) աշխարհագրական անվանումներ. 8) մակերևութային ջրեր. 9) պլանաբարձունքային հիմք. 10) ռելիեֆ. 11) ճանապարհատրանսպորտային ցանց. 12) օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ. 7. Բազային տարածական տվյալների բանկի ստեղծումը լիազոր մարմինն իրականացնում է բազային տարածական տվյալների հավաքման, ընտրության և ինտեգրման միջոցով: |