Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 67 Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների թույլատրելի ներդրումները. 1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում. 2. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել հետևյալ ակտիվներում. 1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում անվճարունակության (սնանկության) գործընթացում. 2) Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության համայնքների թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում. 3) Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթերում. 4) այն ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում, որոնք վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից. 5) ածանցյալ ֆինանսական գործիքներում` միայն հեջավորման նպատակով. 3. Արտասահմանում կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել՝ 1) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների բանկային համակարգը վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում և բանկային հաշիվներում. 2) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների, ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում. 3) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների համայնքների թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում. 4) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերում. 5) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում). 6) Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերում, որոնք բավարարում են Կենտրոնական բանկի սահմանած չափանիշները. 7) ածանցյալ ֆինանսական գործիքներում` միայն հեջավորման նպատակով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել այլ երկրների ցանկ, որտեղ կարող են ներդրվել կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները: |