Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 239 Ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները. 1. Սույն Օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝ 1) արգելքների և սահմանափակումների պահպանում՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան. 2) Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելու, Միության տարածքից ապրանքներ արտահանելու հանգամանքների մասին՝ մաքսային մարմնին այն տեղեկությունները ներկայացնելը, որոնք հաստատվում են մաքսային և (կամ) այլ փաստաթղթերի կամ այդ փաստաթղթերի մասին տեղեկությունների ներկայացմամբ. 2. Սույն Օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝ 1) ապրանքների՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպման օրվան հաջորդող օրվանից 1 տարվա ընթացքում. 2) մաքսային մարմնին տվյալները ներկայացնելը Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման հանգամանքների, այն գործարքի պայմանները չկատարելու վերաբերյալ, որի հիման վրա ապրանքները տեղափոխվել են Միության մաքսային սահմանով, այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու, «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպումից հետո այդ ապրանքների օգտագործման վերաբերյալ, որոնք հաստատվում են մաքսային և (կամ) այլ փաստաթղթեր կամ այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելով. Այն գործարքի պայմանների չկատարման հաստատման նպատակով, որի հիման վրա ապրանքները տեղափոխվում էին Միության մաքսային սահմանով, մաքսային մարմին կարող են ներկայացվել փաստաթղթեր, որոնք տրվում են լիազորված կազմակերպությունների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 3) Միության մաքսային տարածքում ապրանքների չօգտագործումը և դրանց վերանորոգումը չանցկացնելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների օգտագործումն անհրաժեշտ է եղել այն թերությունների կամ այլ հանգամանքների հայտնաբերման համար, որոնք հանգեցրել են Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանմանը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 239 4) մաքսային մարմնի կողմից ապրանքների նույնականացման հնարավորությունը. 5) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան: |