FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  34

Օպերատորի գործարար ծրագիրը.
1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար և ներառում է հայտատուի կողմից ներդրվող առևտրային, տեղեկատվական և այլ համակարգերի, հայտատուի կազմակերպական կառուցվածքի, նրա կողմից կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաև դրանց տնտեսական ցուցանիշների մանրամասն նկարագրությունը, ծախսերի հաշվառման համակարգը, ծախսերը ծածկելուց հետո սակագները վերանայելու հնարավորությունը և Ընթացակարգով սահմանված այլ տեղեկություններ.
2. Գործունեության ընթացքում օպերատորը Հանձնաժողովի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում Վերահսկող մարմին է ներկայացնում գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն: Վերահսկող մարմինը ներկայացված հաշվետվությունն իր կողմից տրված եզրակացության հետ երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովի գնահատմանը.
3. Օպերատորը պարտավոր է Հանձնաժողովի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում Վերահսկող մարմին ներկայացնել նաև գործարար ծրագրում կատարվող փոփոխությունները, որը Վերահսկող մարմինը չորս աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովի գնահատմանը: