Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 78 Ծառայողական տեղեկությունների տրամադրումը. 1. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը սույն օրենքով սահմանված դեպքերում և հիմքերով պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր հաղորդելն է. 2. Այն անձը (բացառությամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի), որին ծառայողական տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել իր ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունի դրանք այլ անձանց տրամադրելու: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդներին վերաբերող՝ Կենտրոնական բանկին հայտնի դարձած ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան. 3. Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ծառայողական տեղեկությունների տրամադրումն իրականացվում է օրենքով սահմանված նպատակներով և կարգով: |