FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  10

Ակադեմիայի իրավունքներն ու պարտականությունները իր համակարգի կազմակերպությունների նկատմամբ.
1. Ակադեմիան իր կառավարման մարմինների միջոցով իրականացնում է իր համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, ապահովում է դրանց բնականոն գործունեությունը.
2. Ակադեմիան`
    1) կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է դրանց կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
    2) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
    3) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.
    4) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
    5) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, եթե կազմակերպությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին.
    6) իրականացնում է սույն օրենքով, հիմնադրի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ: