FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  71

Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձինք և նրանց գործունեությունը.
2. Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաստանի Հանրապետության դրամով: Խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է ստանալ միայն տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը, առևտրի կենտրոնում՝ միայն առևտրի իրականացման կազմակերպիչը, իսկ հյուրանոցում՝ հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը: «Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «փոխանակման կետ» կամ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնողներին արտահայտող այլ բառերը, «արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ արտարժույթի առուվաճառքը կամ փոխանակումը արտահայտող այլ բառերը կամ դրանց թարգմանություններն ու ածանցյալները, ինչպես նաև արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակները կարող են օգտագործել միայն արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք և դրանց մասնաճյուղերը: Արգելվում է արտարժույթի առուվաճառքի գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «փոխանակման կետ» կամ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնողներին արտահայտող այլ բառերի, «արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ արտարժույթի առուվաճառքը կամ փոխանակումը արտահայտող այլ բառերի կամ դրանց թարգմանությունների ու ածանցյալների, ինչպես նաև արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակների օգտագործումը.
3. Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձն իրավաբանական անձ է, որը կազմակերպում է արտարժույթի հրապարակային սակարկություններ.
4. Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձանց գործունեության կանոնները, կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  71

5. Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպությունների 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցները չպետք է ունենան դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, իսկ արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության ղեկավարները չպետք է ունենան դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ: Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում.
6. Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունը կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպությունը չպետք է ունենա 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակից, իրական շահառու կամ ղեկավար, որոնք կամ որոնց հետ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հաստատված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ այդ անձանց՝ որպես արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի կամ որպես ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել այդ կազմակերպության սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման: Ընդ որում, անձի փոխկապակցվածությունը դիտարկվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  71

7. Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակիցը կամ ղեկավարը չպետք է ներառված լինի Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.
8. Սույն օրենքի իմաստով իրական շահառու են համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով իրական շահառու համարվող անձինք: