FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  190

Գործին մասնակցող անձանց կողմից դատական ակտի նախագծի ներկայացվելը.
1. Գործին մասնակցող անձինք մինչև գործի քննության ավարտը իրավունք ունեն գործը քննող առաջին ատյանի դատարանին ներկայացնելու միջանկյալ և եզրափակիչ դատական ակտի կամ դրա առանձին մասերի (նկարագրական, պատճառաբանական, եզրափակիչ) նախագծեր: Գործի քննությունն ավարտվելուց հետո եզրափակիչ դատական ակտի նախագիծը կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով դատարանի սահմանած ժամկետում.
2. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի յուրաքանչյուր դատական ակտի վերաբերյալ ներկայացնելու միայն մեկ նախագիծ, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննությունն սկսվում է նորից կամ վերսկսվում է, որի պարագայում կարող է ներկայացվել եզրափակիչ դատական ակտի նոր նախագիծ կամ նախկինում ներկայացված նախագծի լրացում կամ փոփոխություն.
3. Գործին մասնակցող անձի ներկայացրած դատական ակտի նախագիծն ինքնին չի հանդիսանում ապացույց, բացատրություն կամ միջնորդություն, և դրա ներկայացումը չի փոխարինում համապատասխան դատավարական գործողություններին, որոնք պետք է կատարվեն առանձին.
4. Դատական ակտի նախագիծը ներկայացվում է թղթային տեսքով: Դատական ակտի նախագծին կցվում է նախագծի տեքստի էլեկտրոնային տարբերակը՝ համապատասխան կրիչով: Սույն հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ ներկայացված դատական ակտի նախագիծը և դրա էլեկտրոնային օրինակը կցվում են գործի նյութերին.
5. Դատական ակտերի նախագծերը գործին մասնակցող անձանց հետ չեն քննարկվում.
6. Դատարանը կարող է օգտագործել սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված դատական ակտերի նախագծերը և հաշվի առնել դրանք դատական ակտ կայացնելիս, սակայն կաշկանդված չէ դրանցով և դատական ակտ կայացնելիս ինքնուրույն, իր ներքին համոզմամբ է վերլուծում գործի փաստական և իրավական հանգամանքները:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  190

7. Դատարանի կողմից դատական ակտը կազմելիս գործին մասնակցող անձանց ներկայացրած դատական ակտերի նախագծերը մասնակի կամ լրիվ օգտագործելը կամ չօգտագործելն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի կողմնակալության վկայություն, բացարկի կամ ինքնաբացարկի, դատական ակտի բողոքարկման կամ վերանայման հիմք, ինչպես նաև հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար.
8. Դատարանը եզրափակիչ դատական ակտում չի անդրադառնում գործին մասնակցող անձի ներկայացրած դատական ակտի նախագծին, ներառյալ` պարտավոր չէ շարադրել այն օգտագործելու կամ չօգտագործելու շարժառիթները: