Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 399 Վճռաբեկ բողոքից հրաժարվելը. 1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին. 2. Բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին։ Մինչև դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում սույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու. 3. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները. 4. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման. 5. Եթե դատական ակտը բողոքարկել են նաև այլ անձինք, ապա վճռաբեկ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով. 6. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից վերաքննիչ դատարանի որոշումը մտնում է օրինական ուժի մեջ, եթե այն չեն բողոքարկել այլ անձինք. 7. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի. 8. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում: |