FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Ընտանեկան և կենցաղային բռնությունը և դրա տեսակները.
1. Ընտանեկան և կենցաղային բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնի արարքը կամ անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ զուգընկերների կամ ընտանիքի նախկին անդամների կամ նախկին զուգընկերների միջև՝ անկախ նրանց համատեղ բնակվելու հանգամանքից.
2. Ընտանեկան և կենցաղային բռնության տեսակներն են՝
    1) ֆիզիկական բռնություն` անձի կամքին հակառակ՝ ֆիզիկական բնույթի արարքը, ներառյալ՝ բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական բնույթի միջամտությունների ենթարկվելուն պարտադրելը, բժշկական օգնություն ստանալուց զրկելը կամ նման օգնությունը խոչընդոտելը, ֆիզիկական ցավ պատճառելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով՝ սպանությունը, առողջությանը ծանր, միջին ծանրության կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, ֆիզիկական ներգործությունը, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը, վտանգի մեջ թողնելը, մարդուն առևանգելը.
    2) սեռական բռնություն` անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողությունները, այդ թվում՝ անձի սեռական օրգաններին և մարմնի մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններում ներգրավելը, կուսության ստուգումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով` սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

3) հոգեբանական բռնություն՝ անձին հոգեբանական ճնշում, հոգեկան տառապանք պատճառելը, ներառյալ՝ անձի ինքնագնահատականի և արժանապատվության պարբերաբար նվաստացումը, հարազատ երեխաների, ընկերների և հարազատների հետ շփումներն արգելելը կամ դրանք խոչընդոտելը, ինչպես նաև վերահսկողություն կիրառելը, ինքնավնասման կամ ինքնասպանության սպառնալիքով ճնշում գործադրելը, ֆիզիկական, տնտեսական բռնություն գործադրելու, տնային կենդանիներին վնասելու սպառնալիքը, դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ հարազատի կամ զուգընկերոջ կամ ընկերոջ կամ խնամքի տակ գտնվողի անվտանգության համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով՝ հոգեկան ներգործությունը կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ինքնասպանությանը հասցնելը կամ հակելը, հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը, հետամտելը.
    4) տնտեսական բռնություն` անձին հարկադրված նյութական կախվածության մեջ դնելը, նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սննդից, հագուստից, կացարանից, դեղից, հիգիենիկ պարագաներից, օրենքով սահմանված նպաստից կամ կենսաթոշակից, այդ թվում՝ երեխայի համար տրամադրվող, աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից) զրկելը, անձին սեփականության իրավունքով պատկանող կամ նրա կողմից տնօրինվող գույքը վնասելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կամքին հակառակ՝ նրան վարկային կամ ֆինանսական գործարքներում ներգրավելը, անձին սեփականության իրավունքով պատկանող միջոցները և գույքը կտակելուն կամ նվիրաբերելուն հարկադրելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

5) անտեսում՝ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն), իսկ չափահաս աշխատունակ զավակների կողմից իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում) դիտավորությամբ չբավարարելը, եթե ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը կամ չափահաս աշխատունակ զավակները տիրապետում են պատշաճ տեղեկատվության և հնարավորությունների, և եթե համապատասխան ծառայությունները նրանց համար հասանելի են: