Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 43 Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի նշանակելու պայմանները. 1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում ծառայողների՝ գործառույթից կախված որակավորման պահանջները սահմանում է Հանձնաժողովը, որի համար Միջազգային հավատարմագրման ֆորումի բազմակողմ ճանաչման համաձայնագրին միացած ազգային հավատարմագրման մարմինների կողմից ISO/IEC 17024 ստանդարտով հավատարմագրված հավաստագրման մարմինների կողմից տրված որակավորումները կրում են կողմնորոշիչ բնույթ. 2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոնի նշանակման պայմանները հաստատում է Հանձնաժողովը. 3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնները համալրվում են կամ մրցութային կարգով, կամ փոխադրման կարգով, կամ կադրերի ռեզերվից պաշտոնների համալրման կարգով: Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնները մրցութային կարգով համալրելու կարգը և պայմանները սահմանում է Հանձնաժողովը. 4. Եթե տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության թափուր պաշտոնը չի զբաղեցվում փոխադրման կարգով կամ կադրերի ռեզերվից կամ սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով, ապա կարող է զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով: Սույն մասով սահմանված պայմանագիրը կնքվում է առավելագույնը վեց ամիս ժամկետով և այն անձի հետ, որը բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները. 5. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության կադրերի ռեզերվից պաշտոնների համալրման նպատակով Հանձնաժողովի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը կարող է առաջարկություն ներկայացնել տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայության կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին թափուր պաշտոնն զբաղեցնելու վերաբերյալ, եթե նա բավարարում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները: |