Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ. 2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրեր՝ պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը և ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը. 3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որն իրականացվում է խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում խնամքի կազմակերպման եղանակներով. 4) շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններ՝ շուրջօրյա խնամք տրամադրող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններ՝ անկախ սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, ներառյալ շուրջօրյա խնամքի բաղադրիչ ունեցող երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնները (այսուհետ՝ ճգնաժամային շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններ). 5) ցերեկային կենտրոն՝ կազմակերպություն՝ անկախ սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ցերեկային խնամքի բաղադրիչ, որը երեխայի պաշտպանության պլանի շրջանակում կամ այլ օրինական հիմքերով երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, ընտանիքին կամ մերձավոր ազգականին տրամադրում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված խնամք, սոցիալ-վերականգնողական, սոցիալ-հոգեբանական կամ օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 3 6) երեխայի նկատմամբ բռնություն՝ երեխայի նկատմամբ ֆիզիկական, սեռական, տնտեսական կամ հոգեբանական բռնության ցանկացած ձև կամ անտեսում, ներառյալ բռնության մասնավոր դրսևորումները՝ բուլինգ, ֆիզիկական (մարմնական) պատիժ, շահագործում. 7) երեխայի շահագործում՝ երեխայի պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, երեխայի պարտադիր կամ հարկադիր աշխատանքը կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ վատթարագույն աշխատանքի այլ ձևերը, երեխային ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, երեխայի առքը կամ վաճառքը, երեխայի բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը. 8) երեխայի սեռական շահագործում՝ երեխային սեքսուալ բնույթի գործողությունների համար օգտագործում՝ վարձատրության, այլ հատուցման կամ դրանք խոստանալու դիմաց՝ անկախ այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը տրամադրելուց երեխային կամ երրորդ անձին, ինչպես նաև երեխայի ներգրավում սեքսուալ ցանկացած այլ գործունեության մեջ. 9) երեխայի նկատմամբ սեռական բռնություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են երեխայի նկատմամբ, ինչպես նաև երեխայի սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված այլ արարքներ. 10) երեխայի անտեսում՝ ծնողի, օրինական ներկայացուցչի, վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, երեխայի կենսաապահովման համար հիմնական պահանջմունքները չապահովելը կամ դրանցից զրկելը, եթե անձն ուներ հնարավորություն այդ պահանջմունքները բավարարելու համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 3 11) երեխայի բուլինգ՝ երեխայի վարքագծի դրսևորումը, անձնական կախվածությունը, անօգնականությունը, վիճակի խոցելիությունը կամ իշխանության կամ ուժի անհավասարակշռությունն օգտագործելով մեկ կամ մի քանի անձանց կողմից պարբերաբար դիտավորյալ բացասական (տհաճ կամ վիրավորական) վարքագիծ, որն իրականացվում է բանավոր կամ գրավոր արտահայտության, ֆիզիկական կամ հոգեբանական բռնության գործադրմամբ, ներառյալ կիբեռբուլինգը, որը կատարվում է առցանց միջավայրում՝ էլեկտրոնային սարքավորումների, այդ թվում՝ համակարգիչների, բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործմամբ. 12) ֆիզիկական (մարմնական) պատիժ՝ ծնողի, օրինական ներկայացուցչի, վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, ցանկացած ազդեցություն, որի դեպքում երեխայի նկատմամբ գործադրվում է ֆիզիկական բռնություն, և որը երեխային պատճառում է որոշակի ցավ կամ անհարմարություն՝ անկախ դրա կիրառման նպատակից. 13) երեխայի այլ մերձավոր ազգական՝ անկախ համատեղ բնակվելու հանգամանքից՝ երեխայի քույրերը կամ եղբայրները, ներառյալ համահայրը կամ համամայրը, ծնողների քույրերը կամ եղբայրները, տատերը կամ պապերը. 14) երեխայի պաշտպանության դեպք՝ երեխայի նկատմամբ բռնության, դրա ռիսկի կամ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման խախտման դեպք, որը պահանջում է օրենսդրությամբ նախատեսված միջամտություն երեխայի պաշտպանության նպատակով: |