Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 9 Դատապարտյալի իրավական վիճակի հիմքերը. 1. Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, երաշխավորում է պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման օրինականությունը, ինչպես նաև պատիժների կատարման ընթացքում ապահովում է դատապարտյալների անվտանգությունը. 2. Դատապարտյալները չեն ազատվում իրենց քաղաքացիական պարտականությունների կատարումից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 3. Դատապարտյալների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանց սահմանափակումները նախատեսվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով՝ տվյալ պատժատեսակի կատարման կարգին ու պայմաններին համապատասխան. 4. Օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած դատապարտյալների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանց սահմանափակումները նախատեսվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով. 5. Դատապարտյալի իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտվեն պատիժների կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։ |