FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5.3

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու կարգը.
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչում շնորհում է Հանրապետության նախագահը` համապատասխան միջնորդության հիման վրա.
2. Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչում շնորհում է հրամանագրի ընդունմամբ.
3. Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով միջնորդությամբ դիմող մարմին չվերադարձվելու դեպքում Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը.
5. Եթե միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը կամ եռօրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան.
6. Եթե Սահմանադրական դատարանը համապատասխան մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված միջնորդությունը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5.3

7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համապատասխան անձին կամ կոլեկտիվին պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, որի մասին համապատասխանաբար վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ Սահմանադրական դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում հայտարարություն են տարածում Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ.
8. Նույն պետական պարգևով, ինչպես նաև նույն պետական պարգևի նույն աստիճանով միևնույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում.
9. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու: