Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու ժամկետները չպահպանելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները. 1. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում (բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի) արտահանված ապրանքների՝ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքի նկատմամբ առաջադրվում է ԱԱՀ՝ 20 տոկոս դրույքաչափով և ակցիզային հարկ՝ համապատասխան ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածքում օտարելու համար «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույքաչափերով: 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկային պարտավորության ծագման օր է համարվում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 181-րդ օրը. 4. Արտահանողը սույն հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված հարկի գումարներից կարող է «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով կատարել ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գծով պակասեցումներ. 5. Սույն հոդվածին համապատասխան հաշվարկված՝ պետական բյուջե չվճարված (պակաս վճարված) հարկերի գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով. 6. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացնելու դեպքում արտահանված ապրանքների մասով՝ 1) առաջադրված և դեռևս չվճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարների գծով պարտավորությունը այդ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող օրը դադարում է. 2) առաջադրված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին: Սույն մասով նախատեսված դեպքերում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տույժերը վերահաշվարկման և (կամ) վերադարձման ենթակա չեն: |