FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  385

Դատական ակտ կայացնելը.
1. Բողոքը քննելու արդյունքով Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում, որը՝
    1) հաստատում կամ լրացնում է ստորադաս դատարանների դատական ակտերը․ 2) ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է ստորադաս դատարանների դատական ակտերին․ 3) ամբողջությամբ կամ մասամբ վերացնում է ստորադաս դատարանների դատական ակտերը.
2. Վճռաբեկ դատարանը որոշումը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները.
3. Վճռաբեկ դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․ 1) հիմնավոր է արդյոք վճռաբեկ բողոքը (վճռաբեկ բողոքներից յուրաքանչյուրը).
    2) հայտնաբերվել է արդյոք սույն օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որևէ հանգամանք.
    3) բողոքարկվող դատական ակտը պետք է արդյոք բեկանվի կամ փոփոխվի.
    4) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման, ապա այն պետք է բեկանվի ամբողջությամբ, թե որոշակի մասով.
    5) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանման, ապա վարույթը պետք է փոխանցվի վերաքննիչ դատարան, թե առաջին ատյանի համապատասխան դատարան, և ինչ ծավալով պետք է իրականացվի նոր վարույթը։