Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 76 Վերաապահովագրության տարեկան ծրագիրը. 1. Ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար ընդունել վերաապահովագրման տարեկան ծրագիր, որը պետք է ներառի՝ 1) ապահովագրության յուրաքանչյուր դասի գծով սեփական մասնակցության չափը. 2) առավելագույն ծածկույթի աղյուսակը. 3) ապահովագրական առանձին ռիսկերի գծով վնասի առաջացման հավանականության գնահատման չափանիշներն ու կարգը. 4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հաշվարկները կատարելիս Ընկերությունը պետք է հաշվի առնի` 1) հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունները. 2) գործունեության ծավալը՝ ըստ ապահովագրության տեսակների, դասերի ու ենթադասերի. 3) ստացված ապահովագրավճարները՝ ըստ ապահովագրության տեսակների, դասերի ու ենթադասերի. 4) ապահովագրության առանձին դասերում և ենթադասերում շեղումներով պայմանավորված ճշգրտումները. 5) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ գործոններ. 3. Վերաապահովագրության տարեկան ծրագրի բովանդակությունը և ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: |