FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Արգելված գործունեությունը.
1. Տարածքում արգելվում է հետևյալ գործունեության իրականացումը.
    1) հանքագործական արդյունաբերություն, բացառությամբ կավի, ճենակավի, ածխաթթվային և ստորերկրյա հանքային ջրերի.
    2) էլեկտրաէներգիայի արտադրություն, բացառությամբ արևային, հողմային, երկրաջերմային և կենսազանգվածի (մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության և այլ կենդանական ծագում ունեցող օրգանական և (կամ) այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ և թափոններ, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսեր) էներգիայի.
    3) կոքսի, նավթամթերքի և միջուկային նյութերի արտադրություն.
    4) քիմիական արդյունաբերություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված տեսակների.
    5) Հայաստանի Հանրապետության օրենքներով արգելված այլ գործունեության տեսակներ.
2. Դիլիջան քաղաքային բնակավայրի գոտիավորման նախագծերով առանձնացված տարածքներում, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արգելված գործունեության տեսակներից բացի, արգելվում են նաև հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները.
    1) անասնաբուծություն.
    2) բուսաբուծություն.
    3) մշակող արդյունաբերություն: