Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 79 Լիակատար ընկերակցության կառավարումը. 1. Լիակատար ընկերակցությունը կառավարվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար ընկերակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել մասնակիցների ձայների մեծամասնությամբ որոշում ընդունելու դեպքեր. 2. Լիակատար ընկերակցության յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայն, եթե նրա մասնակիցների ձայների քանակը որոշելու այլ կարգ նախատեսված չէ կանոնադրությամբ. 3. Ընկերակցության յուրաքանչյուր մասնակից, անկախ այն բանից, լիազորված է վարելու ընկերակցության գործերը, թե ոչ, իրավունք ունի ծանոթանալ ընկերակցության բոլոր փաստաթղթերին: Այդ իրավունքից հրաժարվելը կամ դա սահմանափակելը` ներառյալ ընկերակցության մասնակիցների համաձայնությամբ, առոչինչ է: |