Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնները. Հավաստագրման կենտրոնները պարտավոր են՝ ա) իրենց ծառայությունների մատուցման համար ստորագրող անձի հետ կնքել համապատասխան պայմանագիր` հավաստագրեր տրամադրելու, ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված այլ ծառայություններ մատուցելու վերաբերյալ. բ) տրամադրել էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման տվյալները. գ) հաշվառել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերը և ստուգման տվյալները. դ) հավաստել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի և էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների պատկանելիությունն ստորագրող անձին. ե) նույնականացնել և հաստատել էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և հավաստագրի համապատասխանությունը. զ) երաշխավորել էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանվածությունը. է) նախքան անձի հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքելը պատշաճ ձևով տեղեկացնել նրան էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման պայմաններին, ներառյալ` դրա օգտագործման սահմանափակումները. ը) էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալներ տրամադրելիս ապահովել այդ ծառայության մատուցման գաղտնիությունը` իրենց մոտ չպահպանելով էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալները: Հավաստագրման կենտրոնները կարող են` ա) կասեցնել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի գործողությունը (վավերությունը) սույն օրենքով և ստորագրող անձի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում. բ) մատուցել էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված այլ ծառայություններ: Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք, կազմակերպություններն իրավունք ունեն ընտրելու կամ ստեղծելու հավաստագրման կենտրոններ՝ իրենց տեղեկատվական համակարգերում կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրելու և դրանց հետ կապված այլ ծառայություններ մատուցելու նպատակով: |