Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 12. Վերահաշվարկման արդյունքով մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա (վաղաժամ ծննդաբերության դեպքում՝ 70 օրվա) համար հաշվարկված մայրության նպաստի չափից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Պակաս վճարված նպաստի վճարումը, ավել վճարված նպաստի գումարի հետպահումը, նպաստի վերահաշվարկը. 1. Սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների մեղքով (գործողությունների կամ անգործության հետևանքով) կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների հիման վրա չվճարված (չհաշվարկված կամ չնշանակված) կամ պակաս վճարված նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման. 2. Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվությունը տրամադրելու ամսվանից հետո՝ 36 ամսվա ընթացքում, վարձու աշխատողի գործատուի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից հարկային մարմին է ներկայացվում գրանցման հայտ կամ հաշվարկ (այդ թվում՝ ճշտված), կամ հարկային հսկողության իրականացմամբ հայտնաբերվում է նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության (տվյալի) փոփոխություն, հարկային մարմինն այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկացնում է լիազոր մարմնին՝ համապատասխան հանգամանքն ի հայտ գալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ հարկային մարմնից ստացված տեղեկատվության (տվյալի) հիման վրա լիազոր մարմինը վերահաշվարկում է նպաստի չափը՝ նպաստը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով, և ըստ անհրաժեշտության (եթե փոխվել է գործատուի տրամադրած տեղեկատվությունը (տվյալը))՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով տրամադրում է գործատուին. 4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը (տվյալը) ստացվել է նպաստը վճարելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացում, և վերահաշվարկի արդյունքով նպաստի չափը՝ 1) ավելանում է, ապա նպաստի պակաս վճարված գումարը վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 2) պակասում է, ապա ավել վճարված գումարի՝ պետական բյուջեից վճարված չափը վարձու աշխատողը պետական բյուջե է վերականգնում լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա՝ ոչ ավել, քան ժամանակացույցը կնքելու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, իսկ գործատուի կողմից ավել վճարված գումարը աշխատավարձից պահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով. 5. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը (տվյալը) ստացվել է նպաստը վճարելու օրվանից երեք ամիս հետո, և վերահաշվարկի արդյունքով նպաստի չափը՝ 1) ավելանում է, ապա պակաս վճարված նպաստի ամբողջ գումարը վարձու աշխատողի գործատուն վարձու աշխատողին վճարում է իր միջոցներից՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը (տվյալը) ստացվել է նպաստը հաշվարկող գործատուի կողմից: Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը (տվյալը) ստացվել է այլ գործատուի կողմից, ապա պակաս վճարված նպաստի ամբողջ գումարը վարձու աշխատողին վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով. 2) պակասում է, ապա ավել վճարված գումարի՝ պետական բյուջեից վճարված չափը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, այդ թվում՝ լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա պետական բյուջե վերականգնում է վարձու աշխատողի գործատուն՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ նրա կողմից ավել վճարված չափը վերականգնման ենթակա չէ: Գործատուի գրավոր դիմումի (համաձայնության) հիման վրա ժամանակացույց կազմելու կարգը սահմանում է լիազոր մարմինը. 6. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի վերաբերյալ տեղեկատվության (տվյալի) հիման վրա լիազոր մարմնի կատարած վերահաշվարկի արդյունքով նպաստի չափը՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 1) ավելանում է, ապա պակաս վճարված նպաստի ամբողջ գումարը վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով. 2) պակասում է, ապա ավել վճարված գումարը ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը պետական բյուջե է վերականգնում լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա՝ ոչ ավել, քան ժամանակացույցը կնքելու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում. 7. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված 36-ամսյա ժամկետից հետո վարձու աշխատողի գործատուի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից հարկային մարմին ներկայացված գրանցման հայտի կամ հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) կամ հարկային հսկողության իրականացմամբ հայտնաբերված՝ նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության (տվյալի) փոփոխության դեպքում նպաստը չի վերահաշվարկվում. 8. Սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի 2-րդ կետերում նշված ժամանակացույցը կազմելու կարգը սահմանում է լիազոր մարմինը. 9. Եթե հաշվարկային ժամանակահատվածում կամ այդ ժամանակահատվածի առանձին ամիսներին գործատուի (սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ գործատուի) մոտ առկա՝ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա նպաստը վերահաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ քաղաքացու դիմումի հիման վրա. 10. Սույն հոդվածով սահմանված կարգով պետական բյուջե չվերականգնված՝ ավել վճարված նպաստի գումարները պետական բյուջե են բռնագանձվում դատական կարգով՝ լիազոր մարմնի ներկայացրած հայցի հիման վրա. 11. Սույն հոդվածով սահմանված դեպքերում և կարգով մայրության նպաստը վերահաշվարկվում է, եթե մայրության նպաստը չի հաշվարկվել սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունից: |