FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  41

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է այդ հանձնաժողովների անդամների ուսուցումը.
5. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար կազմակերպում և անցկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր սահմանած կարգին համապատասխան: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն աջակցում են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների կազմակերպման և անցկացման աշխատանքներին: Դասընթացները կազմակերպվում են Երևանում և մարզերում տարին առնվազն մեկ անգամ՝ քաղաքացիների դիմումների, կուսակցությունների ներկայացրած ցուցակների հիման վրա: Ներկայացված ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև դիմում ներկայացրած քաղաքացիները մասնակցում են մասնագիտական դասընթացներին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես հրապարակված գրաֆիկին (օր, ժամ, վայր) համապատասխան: Նշված անձինք կարող են մասնակցել ստուգարքին՝ անկախ դասընթացին մասնակցելու հանգամանքից` հրապարակված գրաֆիկին համապատասխան: Որակավորման վկայականները տրվում են ստուգարքի հիման վրա: Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին և ստուգարքին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնց՝ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն ուժը կորցրած է ճանաչվել դասընթացների անցկացմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում: Ստուգարքն անցկացվում է համակարգչային կամ թեստային ստանդարտ եղանակով: Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետևել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները.
6. Քաղաքացին միաժամանակ կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված են ընտրությունների քվեարկության անցկացման տարբեր օրեր.
7. Ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  41

8. Ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր սահմանած ժամանակացույցին համապատասխան, կարող է կազմակերպել ընտրությունների անցկացման վերաբերյալ գործնական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամների համար։ Գործնական դասընթացների անցկացման ժամկետի ավարտից հետո նշանակված տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է լրացուցիչ գործնական դասընթացներ, եթե դրանց կազմակերպումն ու անցկացումը չեն խոչընդոտի տվյալ ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների պատշաճ իրականացումը։ Գործնական դասընթացներին մասնակցությունը պարտադիր է:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  41

Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները.
1. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի՝ համապատասխանաբար 42-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները.
2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։ Ընտրական հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պայմանները կարող են սահմանվել բացառապես սույն օրենսգրքով։ Ընտրական հանձնաժողովի անդամի (բացառությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի) կարգավիճակը չի հանդիսանում այլ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում.
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք ունեցող և ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի համար կարող է սահմանել որակավորման ավելի բարձր չափանիշներ, քան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար: