FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  9

Հաշվեքննիչ պալատի նիստերը.
1. Հաշվեքննիչ պալատն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով.
2. Հաշվեքննիչ պալատի նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ամիսը մեկ անգամ.
3. Հաշվեքննիչ պալատի նիստը հրավիրում է Հաշվեքննիչ պալատի նախագահը: Հաշվեքննիչ պալատի անդամները Հաշվեքննիչ պալատի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող են ներկայացնել օրակարգային հարցերի առաջարկություններ: Հաշվեքննիչ պալատի նիստի օրակարգը Հաշվեքննիչ պալատի նախագահի ներկայացմամբ հաստատում է Հաշվեքննիչ պալատը.
4. Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Հաշվեքննիչ պալատի առնվազն չորս անդամ.
5. Նիստում որոշումներն ընդունվում են քվեարկությամբ՝ առնվազն չորս կողմ ձայնի առկայության դեպքում.
6. Հաշվեքննիչ պալատի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ.
7. Հրապարակման ենթակա որոշման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում հատուկ կարծիքը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դրա վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի նիստի արձանագրությունից քաղվածքը կցվում են որոշմանն ու հրապարակվում.
8. Նիստերն արձանագրվում են: Նիստերը կազմակերպվում, անցկացվում են, և դրանց ընթացքում ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով: