Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 127 Էական փաստերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտումը. 1. Հաշվետու թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել իրեն և իր կողմից թողարկված արժեթղթերին վերաբերող էական փաստերը և տեղեկությունները: Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտով սահմանելու սույն մասով սահմանված էական փաստերի և տեղեկությունների ոչ սպառիչ ցանկը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում սույն օրենքի 126-րդ հոդվածի 4-րդ մասում նշված թողարկողների վրա. 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները հաշվետու թողարկողը պարտավոր է ներկայացնել նաև Կենտրոնական բանկ և այն շուկայի օպերատորին, որտեղ առևտրին թույլատրված են տվյալ արժեթղթերը. 4. Հաշվետու թողարկողի գրավոր դիմումի հիման վրա Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունների բացահայտման պահանջից բացառություններ, եթե` 1) նման տեղեկությունների բացահայտումը հակասում է հանրային շահերին կամ կհանգեցնի պետական գաղտնիքի հրապարակմանը. 2) նման տեղեկությունների բացահայտումը կարող է էապես վնասել հաշվետու թողարկողի օրինական շահերին պայմանով, որ դրանց չհրապարակումը չի կարող ապակողմնորոշել ներդրողներին հաշվետու թողարկողի արժեթղթերի գնման կամ վաճառքի վերաբերյալ որոշում կայացնելիս. 5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում հաշվետու թողարկողը պարտավոր է էական փաստերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնել միայն Կենտրոնական բանկ՝ դրա չբացահայտման անհրաժեշտության գրավոր հիմնավորման հետ մեկտեղ: Հաշվետու թողարկողը պարտավոր է նշել նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում նշված տեղեկությունները պետք է համարվեն գաղտնի: Նշված ժամկետի ավարտից անմիջապես հետո թողարկողը պարտավոր է բացահայտել այդ տեղեկությունները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, ինչպես նաև ներկայացնել այդ տեղեկություններն այն շուկայի օպերատորին, որտեղ առևտրին թույլատրված են իր կողմից թողարկված արժեթղթերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 127 6. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում տեղեկությունների գաղտնիությունը հարգելու կամ մերժելու մասին: Կենտրոնական բանկը մերժում է դրանց գաղտնիությունը, եթե բավարար հիմնավորումներով գտնում է, որ այդ տեղեկություններն էական են, և դրանք անմիջապես չհրապարակելը կարող է վտանգել ներդրողների շահերը կամ տվյալ արժեթղթերի արդար գնագոյացումը, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերի: Տեղեկատվության գաղտնիությունը մերժելու օրվանից` 3 օրվա ընթացքում, հաշվետու թողարկողը պարտավոր է բացահայտել այդ տեղեկությունները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, ինչպես նաև ներկայացնել այդ տեղեկություններն այն կարգավորվող շուկայի օպերատորին, որտեղ առևտրին թույլատրված են իր կողմից թողարկված արժեթղթերը. 7. Կենտրոնական բանկը կարող է բացահայտել գաղտնի համարվող տեղեկությունները մինչև սույն հոդվածի 5-րդ մասում նշված գաղտնիության ժամկետի ավարտը, եթե՝ 1) այլևս առկա չեն այդ տեղեկությունները գաղտնի համարելու հիմքերը. 2) հաշվետու թողարկողը չի ապահովել այդ տեղեկությունների գաղտնիությունը, և տեղեկությունները բացահայտվել են երրորդ անձանց. 8. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու այն տեղեկությունների ցանկը և նկարագրությունը, որոնց գաղտնիությունը Կենտրոնական բանկն ամեն դեպքում հարգում է. 9. Եթե հաշվետու թողարկողը չի կատարում իր պարտականությունը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա Կենտրոնական բանկը կարող է ինքնուրույն ուղարկել այդ տեղեկությունները շուկայի օպերատորին և հրապարակել, ինչը թողարկողին չի ազատում օրենքով սահմանված պատասխանատվությունից. 10. Գաղտնի տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը պարտավոր է ներքին կանոնակարգերով և այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման տեղեկությունների և փաստաթղթերի հրապարակումը. 11. Շուկայի օպերատորը շուկայի կանոններով կարող է սահմանել էական փաստերի և տեղեկությունների բացահայտման լրացուցիչ պահանջներ հաշվետու թողարկողների համար: |