FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Զենքի հավաքածու ցուցադրելը.
1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց և այլ սեփականատերերի պատկանող զենքի հավաքածուի ցուցահանդեսները, ցուցահանդես-վաճառքները (այսուհետ՝ ցուցահանդես) կատարում են զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության հիման վրա.
2. Ցուցահանդես չի համարվում արտադրության վայրում արտադրողին կամ առևտրի սրահում մատակարարներին պատկանող զենքի ցուցադրումը.
3. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի գիտական, տեղեկատվական, ճանաչողական և քրեագիտական նշանակության հատուկ հավաքածուների ցուցահանդեսներ կազմակերպում են առանց թույլտվության.
4. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց պատկանող զենքը կարող են ցուցադրել զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցով՝ նրանց հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա: Ցուցահանդեսի անցկացման պատասխանատվությունը կրում է զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը.
5. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են՝
    1) ապահովել ցուցասրահների, զետեղարանների անվտանգությունը, ցուցանմուշների պահպանությունը.
    2) ապահովել ցուցանմուշների հաշվառումը.
    3) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել ցուցադրման ենթակա զենքի համարային հաշվառման ցուցակները.
6. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց արգելվում է՝
    1) ցուցադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության չհաշվառած զենքը.
    2) ցուցահանդեսում զենք ցուցադրել այլ առարկաների հետ համատեղ, բացառությամբ զենքի պահեստամասերի, արտադրության սարքերի և գործիքների, սպորտային, որսորդական ու ձկնորսական հարմարանքների, զենքի տեխնիկական սպասարկման և նորոգման առարկաների.
    3) զենքը պահել ցուցահանդեսի ընթացքում զենք պահելու պայմաններին չհամապատասխանող զետեղարանում: 7․ Զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը սահմանում է Կառավարությունը: