FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  55

Պարտապանին պատկանող գույքի պահպանումը և իրացումը.
1. Կառավարիչը ձեռնարկում է պարտապանին պատկանող գույքի պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները.
2. Կառավարիչը, մինչև դատարանի կողմից պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի լուծարման մասին որոշման ընդունումը, դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի գործարքով կարող է վաճառել միայն`
    ա) պարտապանին պատկանող արագ փչացող ապրանքները.
    բ) պարտապանին պատկանող գույքի պահպանման էական ծախսեր պահանջող գույքը: Պահպանման էական ծախսեր են համարվում մեկ ամսվա ընթացքում այդ գույքի արժեքի 5 տոկոսը գերազանցող ծախսերը: Պարտապանի ղեկավարը, մինչև վերջինիս գործունեության կասեցումը, կառավարչի առաջարկությամբ և դատարանի որոշմամբ կարող է շարունակել պարտապանի գործունեության արդյունք հանդիսացող գույքի իրացումը, ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը, եթե նման գործառնությունների դադարեցումը կհանգեցնի պարտապանի գործունեության խաթարման, դադարման կամ կարող է առաջացնել պարտապանի համար այլ անբարենպաստ հետևանքներ: Նման իրացման դեպքերի վրա չեն տարածվում սույն օրենքով նախատեսված գույքի օտարման սահմանափակումները.
3. Պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար կարող են օգտագործվել պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված միջոցները: Եթե պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված միջոցները բավարար չեն պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար, ապա կառավարիչը, դատարանի թույլտվությամբ, ուղղակի գործարքով կարող է վաճառել պարտապանին պատկանող այլ գույքը: Այդ նպատակով վաճառվող գույքի արժեքը չի կարող գերազանցել պարտապանին պատկանող ամբողջ գույքի արժեքի 10 տոկոսը.
4. Սույն հոդվածով նախատեսված գործարքներից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի` սնանկության հատուկ հաշվին.
5. Եթե սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում վաճառվում է գրավի առարկա հանդիսացող գույքը, ապա պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար կարող է օգտագործվել պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված այդ գույքի վաճառքից գոյացած միջոցների ոչ ավելի, քան 5 տոկոսը, իսկ գրավառուի համաձայնությամբ` 5 տոկոսից ավելի: