FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  72

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու կարգը.
1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը կատարվում է սույն օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
2. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը կատարվում է եռօրյա ժամկետում.
3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը հիմք է անձի նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու համար.
4. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա կազմվում է քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն: Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն կազմելու կարգը սահմանում է նախարարը.
5. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին գործակալության եզրակացությունը հաստատում է գործակալության պետը.
6. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին պահանջը հիմնավորված լինելու մասին եզրակացությունը հաստատելուց հետո գործակալությունը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կատարում է քաղաքացիական կացության ակտի գրանցում՝ «Վերականգնված է» նշումով: Վերականգնված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականը սույն օրենքով սահմանված կարգով տրամադրվում է դիմողին.
7. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին պահանջը հիմնավորված չլինելու եզրակացությունը հաստատելուց հետո քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մերժման մասին կազմվում է որոշում, որը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա և գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաև հղում կատարվի կոնկրետ իրավական նորմին, որը տրամադրվում է դիմողին՝ սույն օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  72

8. Քաղաքացիական կացության ակտի վերականգնում կատարելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում այդ մասին հաղորդվում է իրավասու մարմիններին, որոնց ցանկը հաստատում է նախարարը.
9. Սույն հոդվածի 1-ին մասով քաղաքացիական կացության ակտը վերականգնելու ժամկետները կարող են կրճատվել Կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան չափով վճարի գանձման դեպքում: