Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 20 ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ. 1. Լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունները հրապարակային են, եթե դրանք լիցենզավորված անձի կողմից չեն համարվում գաղտնի և նշված չեն որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն». 2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցել, որ իր ներկայացրած տվյալների (ներառյալ` «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության») հրապարակումը կարող է վնասել ընկերության մրցակցային գործունեության շահերին, որը գերակա է հրապարակման հասարակական շահից: Հանձնաժողովն իրավասու է ընդունել կամ մերժել նման տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ լիցենզավորված անձի խնդրանքը. 3. Հանձնաժողովի անդամներն ու աշխատողները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գաղտնի տվյալների հրապարակման և դրանք իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար. 4. Լիցենզավորված անձը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, քանակի և տեխնիկական պայմանների, ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը համարել և պահել գաղտնի, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված տեղեկատվության. 4.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետության կամ համայնքի հիմնադրած, ինչպես նաև 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններին առնչվող՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը ոչ գաղտնի է և ենթակա է տրամադրման օրենսդրությամբ սահմանված կարգով. 5. Լիցենզավորված անձինք իրավասու են բացահայտելու սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունները՝ ա) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` հանցագործության բացահայտման, քրեական հետապնդման առնչությամբ կամ ազգային անվտանգության դեմ սպառնալիքի դեպքում. բ) հանձնաժողովի պահանջով՝ հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման շրջանակում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 20 գ) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն լիցենզավորված անձի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ լիցենզավորված անձի): Սպառողը կարող է պահանջել, որ բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով. դ) «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում. ե) հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով: Լիցենզավորված անձինք սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունների շրջանակում հարկային մարմնին իրավասու են բացահայտելու նաև սպառողներին նույնականացնող տվյալները: Սույն կետով նախատեսված տեղեկատվության ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 6. Լիցենզավորված անձը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի 5-րդ կետի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար: |