Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 144 Մաքսային տարանցման ժամկետը. 1. Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ուղարկող մաքսային մարմինը սահմանում է այն ժամկետը, որի ընթացքում ապրանքները ուղարկող մաքսային մարմնից պետք է հասցվեն նշանակման մաքսային մարմնին (այսուհետ՝ մաքսային տարանցման ժամկետ). 2. Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսային տարանցման ժամկետը սահմանվում է ելնելով 1 ամսում 2 հազար կիլոմետրի հաշվարկից, սակայն առնվազն 7 օրացուցային օր: Այն ապրանքների նկատմամբ, որոնց փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվում է տրանսպորտի այլ տեսակներով, մաքսային տարանցման ժամկետը սահմանվում է ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) սովորական ժամկետին համապատասխան՝ ելնելով տրանսպորտի տեսակից և տրանսպորտային միջոցի հնարավորություններից, ապրանքների փոխադրման համար սահմանված երթուղուց, փոխադրման այլ պայմաններից և (կամ) հայտարարատուի կամ փոխադրողի դիմումից, ինչպես նաև հաշվի առնելով երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ տրանսպորտային միջոցի վարորդի աշխատանքի և հանգստի ռեժիմի պահանջները, սակայն մաքսային տարանցման առավելագույն ժամկետից ոչ ավելի. 3. Մաքսային տարանցման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 1 ամսում 2 հազար կիլոմետր հաշվարկով սահմանվող ժամկետը, կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների փոխադրման առանձնահատկությունների հաշվառմամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող ժամկետը. 4. Հայտարարատուի կամ փոխադրողի հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմնի կողմից սահմանված՝ մաքսային տարանցման ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետի սահմաններում: Մաքսային տարանցման ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: |