FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Օպերատորի լիազորությունների դադարեցումը.
1. Օպերատորի լիազորությունները կարող են դադարեցվել օպերատորի սեփական դիմումի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
2. Օպերատորի լիազորությունը դադարեցվում է, եթե՝
    1) օպերատոր ընտրվելուց հետո չի իրականացնում խաղային գործունեության կարգավորման գործառնությունները.
    2) օպերատորը վերակազմակերպվել է կամ լուծարվել.
    3) օպերատորը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ.
    4) օպերատորը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պարբերական (երկու և ավելի) խախտումներ.
    5) օպերատորը կամ նրա ղեկավարները դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել մեղավոր կատարված հանցագործության համար․ 6) Վերահսկող մարմինն արձանագրել է օպերատորի կողմից տեղեկությունների խեղաթյուրման փաստ․ 7) օպերատորը հրապարակել է ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր․ 8) օրենքով սահմանված այլ հիմքերի առկայության դեպքում: 3․ Օպերատորի գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վերահսկող մարմինը։ Հսկողության իրականացման, խախտումների արձանագրման կարգը սահմանում է Կառավարությունը.
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված հիմքեր ի հայտ գալու դեպքում Վերահսկող մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու և օպերատորի ընտրության նոր մրցույթ անցկացնելու մասին Կառավարության որոշման նախագիծ: