FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Հայեցողական պաշտոնները.
1. Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է իր անմիջական ղեկավարի հանձնարարականները և պատասխանատվություն է կրում այդ հանձնարարականների կատարման համար.
2. Հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն իր անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը: Հայեցողական պաշտոնում նոր նշանակումը կատարվում է հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում.
2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից նոր նշանակման դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող անձի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

3. Պետական հայեցողական պաշտոններ են Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնները, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի և օգնականի պաշտոնները, Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի պաշտոնները, վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը, նախարարների, Ազգային ժողովի նախագահի տեղակալների, գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Կառավարությանը, վարչապետին ենթակա պետական մարմինների ղեկավարների, անկախ պետական մարմնի, ինքնավար պետական մարմնի նախագահների, մարզպետի խորհրդականի, օգնականի պաշտոնները, գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնները, նախարարությանը ենթակա պետական մարմնի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի պաշտոնները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականի, Ազգային ժողովի խմբակցության փորձագետի, Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի պաշտոնները, վարչապետի ռեֆերենտների խմբի ղեկավարի պաշտոնը, վարչապետի արարողակարգի պատասխանատուի, փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանման ղեկավարի, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոնները, դատավորի (այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի), գլխավոր դատախազի տեղակալի, քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների, նախարարի տեղակալի, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական մարմինների ղեկավարների տեղակալների, անկախ պետական մարմնի նախագահի տեղակալի, ինքնավար մարմնի նախագահի տեղակալի, մարզպետի տեղակալի օգնականի պաշտոնները և անկախ պետական մարմնի, ինքնավար մարմնի անդամի օգնականի պաշտոնները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

3.1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, քսանհինգ տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը.
4. Համայնքային հայեցողական պաշտոններն են համայնքի ղեկավարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, համայնքների ղեկավարի տեղակալի օգնականի, համայնքների ավագանու խմբակցությունների փորձագետների պաշտոնները.
5. Սույն հոդվածով նախատեսված խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 25 տարին լրացած անձինք.
6. Սույն հոդվածով նախատեսված օգնականի, ռեֆերենտի, վարչապետի ռեֆերենտների խմբի ղեկավարի, վարչապետի արարողակարգի պատասխանատուի, փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող անձինք.
7. Նախարարություններում հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մամուլի քարտուղարը: Մամուլի քարտուղարի պաշտոն կարող է զբաղեցնել հասարակայնության հետ կապերի կամ լրագրության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին.
8. Խորհրդականի պաշտոնի համար նախատեսվում է պաշտոնի անձնագիր, որի համար չափանիշներ սահմանում է այն պաշտոնատար անձը, որի անմիջական ենթակայությամբ աշխատելու է խորհրդականը: Պաշտոնի անձնագիրը, ներկայացված չափանիշներին համապատասխան, հաստատում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը).
9. Խորհրդականի պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի է նշանակվում առանց մրցույթի՝ բավարարելով տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

10. Հանրապետության նախագահը և վարչապետը կարող են ունենալ նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: Հանրապետության նախագահի՝ հասարակական հիմունքներով խորհրդականների թիվը չի կարող գերազանցել երկուսը: Վարչապետի համաձայնությամբ փոխվարչապետները և նախարարները կարող են ունենալ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, իսկ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով՝ Սփյուռքի գործերի հանձնակատարներ: Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են վարչապետի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները և Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները և Սփյուռքի գործերի հանձնակատարները չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ, իսկ Սփյուռքի գործերի հանձնակատարները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում Սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառի և իրականացվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ: Վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդականները կարող են ընդգրկվել վարչապետի կողմից ստեղծվող հանձնաժողովներում: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն կարող կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված աշխատանքները.
11. Այն մարմիններում, որտեղ սահմանված չէ մամուլի քարտուղարի պաշտոն, և առկա չէ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանում, մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը մարմնի ղեկավարի հրամանով կարող է վերապահվել մարմնի ղեկավարի օգնականին: Այս դեպքում սույն հոդվածով սահմանված չափանիշները պարտադիր չեն.
12. Պետական կառավարման համակարգի մարմիններում հայեցողական պաշտոնների թիվը, ըստ մարմինների, սահմանում է վարչապետը: