Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ. 1. Լիազորված մարմնի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կառավարությունը. 2. Լիազորված մարմնի կառավարումն իրականացնում է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ լիազորված մարմնի ղեկավարը. 3. Լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզության մարմիններ. 4. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը. 5. Լիազորված մարմնի կառուցվածքը սահմանվում է՝ ելնելով սույն օրենքից: |