Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 82 Մաքսային հայտարարագիրը ներկայացնելը, գրանցելը և դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը. 1. Մաքսային հայտարարագիր ներկայացնելուն առնչվող մաքսային գործառնությունները և դրանց կատարման կարգը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածով. 2. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին թղթային եղանակով` գրավոր հայտարարագրման դեպքում, կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում. 3. Կոմիտեն սահմանում է մաքսային մարմինների այն ստորաբաժանումների ցանկը, որոնք իրավասու են ընդունելու մաքսային հայտարարագիրը. 4. Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններ թղթային եղանակով ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև դրա էլեկտրոնային օրինակը. 5. Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակը, ապա մաքսային մարմինը, Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, կարող է հայտարարատուի հիմնավորված դիմումի և նրա ներկայացրած մաքսային հայտարարագրի հիմքով մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տեսքը. 6. Կառավարությունը, Հանձնաժողովի որոշմանը համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում. 7. Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ մաքսային մարմինն ամրագրում է մաքսային հայտարարագիրը ներկայացնելու հերթական համարը, ամսաթիվը՝ 1) գրավոր հայտարարագրման դեպքում` մաքսային մարմնի կողմից` ներկայացված հայտարարագրի վրա նշում կատարելու միջոցով. 2) էլեկտրոնային հայտարարագրման դեպքում` մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 82 8. Ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումից առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից` գրավոր հայտարարագրման դեպքում, կամ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի կողմից` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում, իրականացվում է մաքսային հայտարարագրի լրացման՝ Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման ճշտության ստուգում ներկայացնելուց հետո՝ առավելագույնը մեկ ժամվա ընթացքում: Մաքսային մարմինը մերժում է ներկայացված հայտարարագրի գրանցումը Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում. 9. Հայտարարատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված և ստորագրված գրավոր կամ էլեկտրոնային մաքսային հայտարարագիրը գրանցում է մաքսային մարմինը, որի կապակցությամբ հայտարարագրին տրվում է գրանցման հերթական համար, և նշվում է ամսաթիվը. 10. Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից ստուգվելու դեպքում, եթե մաքսային մարմինը բացահայտում է նշված հայտարարագիրը կրկնակի գրանցված լինելու վերաբերյալ փաստ, ապա ծանուցում է հայտարարատուին դրա մասին: Հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ հայտարարագիրը կրկնակի ներկայացված լինելու փաստը հաստատվելու կամ մեկ ժամվա ընթացքում տեղեկություններ չներկայացվելու դեպքում կրկնակի ներկայացված հայտարարագրի գրանցումը մերժվում է. 11. Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագիր ներկայացնելով՝ հայտարարատուն մաքսային մարմնի հիմնավորված պահանջով պարտավորություն է կրում հայտարարագրված ապրանքները և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը զննման ներկայացնելու համար: Սույն մասում նշված պարտավորությունը չկատարելու համար հայտարարատուն պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով և չափով. 12. Հայտարարագրի գրանցումից հետո ռիսկերի կառավարման համակարգում մաքսային հսկողության իրականացման նպատակով ինքնաշխատ եղանակով ձևավորվում է ռիսկի պրոֆիլներին համապատասխան ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներով հսկողության ակտ, որում ներառվող ցուցումները բխում են մաքսային հսկողության ընթացակարգերից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 82 13. Գրավոր հայտարարագրերի հետ ներկայացված դրանց էլեկտրոնային պատճենները մաքսային մարմինը ներմուծում է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ գրանցվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում. 14. Մաքսային հայտարարագրի գրանցման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ. 15. Թղթային եղանակով հայտարարագրման դեպքում հայտարարատուն ապրանքի մաքսային հայտարարագրի և Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված՝ մաքսային հայտարարագիր ներկայացնող անձի լիազորությունը հաստատող փաստաթղթի հետ մաքսային մարմիններ կարող է ներկայացնել նաև մաքսային հայտարարագրի լրացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը. 16. Հայտարարատուի կողմից կարող են մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը կամ ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո մինչև ապրանքների բացթողումը մաքսային մարմիններին տրամադրել ապրանքների ծագման վերաբերյալ տեղեկությունները, արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը, եթե դրանց մասին տեղեկությունները կամ դրանցում պարունակվող տեղեկությունները մաքսային մարմինը չի կարող ստանալ Միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան: Սույն մասում նշված փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է Կոմիտեն. 17. Թղթային եղանակով հայտարարագրման դեպքում հայտարարատուն մաքսային տարանցման հայտարարագրի և Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված՝ տարանցման հայտարարագիր ներկայացնող անձի լիազորությունը հաստատող փաստաթղթի հետ մաքսային մարմիններ կարող է ներկայացնել մաքսային տարանցման հայտարարագրի լրացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը. 18. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, կարող է կրճատել ուղևորային մաքսային հայտարարագրին զուգահեռ ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 82 19. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել մաքսային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու համար Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից առավել կարճ ժամկետ. 20. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, սահմանում է ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի, տրանսպորտային միջոցի հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու կարգը՝ Հանձնաժողովի որոշմամբ չկանոնակարգված մասով. 21. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, սահմանում է ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու կարգը. 22. Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցումը Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմքերով մերժվելու դեպքում մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու վերաբերյալ ծանուցման մեջ նշվում է մերժման պատճառի շտկման հնարավոր տարբերակը. 23. Միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ Կոմիտեն սահմանում է տեխնիկական խնդիրների, կապի միջոցների անսարքության (հեռահաղորդակցության ցանցի և համացանցի), էլեկտրաէներգիայի անջատման հետ կապված` մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի խափանման դեպքում, մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու՝ մաքսային գործառնությունների կատարման կարգի առանձնահատկությունները. 24. Հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան՝ այն դեպքում, երբ ապրանքների հայտարարագիրը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, ապրանքների ճշգրտված մաքսային հայտարարագիրը և ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով կամ էլեկտրոնային փաստաթղթերի ձևով` Կոմիտեի սահմանած կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 82 25. Հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ սահմանված՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված ապրանքների հայտարարագրում, ապրանքների ճշգրտված հայտարարագրում, ինչպես նաև մաքսային արժեքի հայտարարագրում (ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների փոփոխության կամ լրացման դեպքում) հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում այդ փոփոխությունները կամ լրացումները հաստատող փաստաթղթերը, այդ թվում` մաքսային և այլ վճարների վճարումը հաստատող փաստաթղթերը հայտարարատուն կարող է ներկայացնել էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով՝ Կոմիտեի սահմանած կարգով. 26. Հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ապրանքների հայտարարագիրը` կատարված փոփոխություններով (լրացումներով), կամ այդ փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի միջոցով հայտարարատուին ներկայացնելու կարգը սահմանում է Կոմիտեն. 27. Ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում փոփոխություններ կատարելու մասին մաքսային մարմնի որոշումը, ապրանքների ճշգրտված մաքսային հայտարարագիրը, դրա էլեկտրոնային ձևը, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների փոփոխության կամ լրացման դեպքում նաև մաքսային արժեքի վերաբերյալ հայտարարագիրը և դրա էլեկտրոնային ձևը ներկայացվում են հայտարարատուին` Հանձնաժողովի սահմանած կարգով. 28. Հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան՝ էլեկտրոնային ձևով ներկայացված ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության կամ լրացման դեպքում ապրանքների ճշգրտված մաքսային հայտարարագիրը, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների փոփոխության կամ լրացման դեպքում նաև ապրանքների մաքսային արժեքի հայտարարագիրը կարող են ներկայացվել հայտարարատուին էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով՝ Կոմիտեի սահմանած կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 82 29. Ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման մասին դիմումի և փաստաթղթերի ուսումնասիրությունը կատարում են մաքսային մարմինները՝ այդ փաստաթղթերը մաքսային մարմնում գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում։ |